16:36  ,  17 հուլիսի, 2019

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները հանդիպել են հայ համայնքի հետ (ֆոտո)

Ստոկհոլմում գտնվող ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները հանդիպել են Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Շվեդիայում բնակվող մեր հայրենակիցները մեր կողքին են: Երեկ հանդիպում ունեցանք Շվեդիայի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ: Նրանք աջակցում են մեզ և այսօր մարզադաշտում մեծ թվով հայրենակիցներ մեր կողքին են լինելու:

☑️Շնորհակալ ենք մեզ այցելելու և Ձեր աջակցությունը ցուցաբերելու համար: Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք»,- գրում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը: 

Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հուլիսի 17-ին Ստոկհոլմում կմրցի Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի հետ։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հիշեցնենք, որ Երեւանում 2։1 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով