13:40  ,  17 հուլիսի, 2019

«Փյունիկը» մեկնել է Մակեդոնիա (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» մեկնել է Մակեդոնիա «Շկուպիի» հետ Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղին, որը տեղի կունենա հուլիսի 18-ին Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» ստադիոնում։

Հուլիսի 17-ին, Երևանի ժամանակով ժամը 19։30-ին տեղի կունենա «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ավարտից հետո՝ 20։00-ին «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում կկայանա «Փյունիկի» մարզումը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Գյումրիում թիմերի հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 3։3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով