12:45  ,  17 հուլիսի, 2019

Ռունի․ Կլոպի միակ սխալն այն է, որ աշխատում է «Լիվերպուլում»

Յուրգեն Կլոպի միակ սխալն այն է, որ նա աշխատում է «Լիվերպուլում», ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Էվերտոնի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին։

«Ես խորապես հարգում եմ Յուրգենին եւ նրա նվաճումները։ Նա իսկապես հրաշալի մարզիչ է եւ լավագույն տարիները դեռ առջեւում են։ Ամեն ֆուտբոլիստ կցանկանար խաղալ նրա գլխավորությամբ»,- Ռունիի խոսքը մեջբերում է Bild-ը։

Ամերիկյան «Դի Սի Յունայթեդում» հանդես եկող անգլիացի ֆուտբոլիստը մտադիր է սկսել մարզչական կարիերա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում