11:44  ,  17 հուլիսի, 2019

Մատեյս Դե Լիգտը բուժզննում է անցնում «Յուվենտուսում»

Ամստերդամի «Այաքսից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը բուժզննում է անցնում իտալական ակումբում։ 19-ամյա ֆուտբոլիստը կկնքի հինգ տարվա պայմանագիր։ Նրա տարեկան աշխատավարձը կլինի 12 միլիոն եվրո։

«Յուվենտուսը» Դե Լիգտի համար վճարել է 75 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Դե Լիգտը 55 խաղում խփել է 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում