11:10  +04,  17 հուլիսի, 2019

Էմերի․ «Արսենալն» առաջիկա օրերին կունենա 3-4 ուժեղ նորեկ

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտարարել է, որ առաջիկա օրերին անգլիական թիմը կիրականացնի մի քանի տրանսֆեր։

«Երկրպագուներին կարող եմ ասել, որ մենք արդեն ունենք ուժեղ թիմ, իսկ առաջիկա օրերին թիմը կհզորանա 3-4 նորեկներով։ Ես խոսում եմ ուժեղ խաղացողների մասին, որոնք անմիջապես զգալիորեն կուժեղացնեն մեր թիմը։ Մենք մշտապես փնտրում ենք կազմը ուժեղացնելու ուղիներ»,- Էմերիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Արսենալի» երկրպագուները դժգոհել էին, որ ակումբի սեփականատեր Սթեն Կրոնկեն բավարար գումար չի հատկացնում տրանսֆերների համար եւ պահանջել էին քաղաքականության փոփոխություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ