23:25  ,  16 հուլիսի, 2019

Ուիմբլդոն-2019-ի լավագույն հարվածները

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի պաշտոնական ալիքը ներկայացրել է ավարտված մրցաշարի լավագույն հարվածները։

Հիշեցնենք, որ տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը 5-րդ անգամ նվաճել է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը։ Նա եզրափակիչում պարտության մատնեց Ուիմբլդոնի 8-ակի չեմպիոն, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։

Կանանց պայքարում առաջին անգամ տիտղոսը նվաճեց աշխարհի նախկին առաջին ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպը, որը եզրափակիչում հաղթեց ամերիկացի Սերենա Ուիլյամսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս