22:41  +04,  16 հուլիսի, 2019

Կոնտեն Իկարդիին դուրս է թողել «Ինտերի» կազմից, որը մեկնել է Սինգապուր

Միլանի «Ինտերը» հրապարակել է կազմը, որը մեկնել է Սինգապուր ասիական մրցաշրջագայության։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի կազմից դուրս է մնացել արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին։

Դարպասապահներ․ Հանդանովիչ, Պադելի, Բերնի։

Պաշտպաններ․ Բաստոնի, Դ՝Ամբրոզիո, Դալբերտ, Դե Վրեյ, Ռանոկյա, Շկրինիար, Նտուբե, Պիրոլա։

Կիսապաշտպաններ․ Ագումե, Բարելա, Բորխա Վալերո, Բրոզովիչ, Կանդրեւա, Գալյարդինի, Ժոաու Մարիու, Լազարո, Նաինգոլան, Պերիշիչ, Սենսի։

Հարձակվողներ․ Լոնգո, Պոլիտանո, Կոլիդիո, Էսպոզիտո, Վերջանի։

Առաջիկայում թիմին կմիանա նաեւ Դիեգո Գոդինը, Մատիան Վեսիոնը եւ Գեորգե Պուշկաշը։

Միլանյան ակումբը ցանկանում է վաճառել Իկարդիին, որին ձեռք բերելու ցանկություն ունեն «Նապոլին» ու Մադրիդի «Աթլետիկոն»։

Իկարդին բոյկոտել է «Ինտերի» որոշումը եւ հայտարարել է, որ չի պատրաստվում լքել թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ