19:37  ,  16 հուլիսի, 2019

Նեյմարը մարզվում է անհատական ծրագրով եւ ՊՍԺ-ի հետ չի մեկնել Դրեզդեն

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ֆրանսիական ակումբում այժմ մարզվում է անհատական ծրագրով եւ գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի հետ չի մեկնել Դրեզդեն։

Հուլիսի 16-ին Ֆրանսիայի չեմպիոններն ընկերական հանդիպում կանցկացնեն Դրեզդենի «Դինամոյի» հետ։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում