Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» հասել է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե։ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումը կանցկացնի «Մակեդոնիայի» դեմ։
«Մակեդոնիա» - «Ալաշկերտ» հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական կազմը:
Գլխավոր մրցավարն է Քրիստոֆ Պիրես Մարտինսը, նրան եզրերում կօգնեն Դանիել Դա Կոստան և Դավիդ Մատեուս Սանթոսը: Չորրորդ պաշտոնյան Ժերեմի Մյուլերն է:
«Մակեդոնիա» - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Մակեդոնիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին:
Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 3։1 հաշվով հաղթել է «Ալաշկերտը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում