16:46  ,  16 հուլիսի, 2019

Հենրիխ Մխիթարյանը կխաղա Մյունխենի «Բավարիայի» դեմ

Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Մյունխենի «Բավարիայի» հետ ընկերական հանդիպմանը։ Այդ մասին հայտնել է անգլիական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, փոխանցում է «Արսենալի» պաշտոնական կայքը։

«Առաջին խաղում ցանկանում էի փորձարկել երիտասարդներին։  Սոկրատիսը, Մխիթարյանը, Ջական, Նելսոնը կխաղան «Բավարիայի» դեմ։

Այս նախապատրաստական փուլը եւ «Բավարիայի», «Ֆիորենտինայի» ու «Ռեալի» դեմ հանդիպումները շատ կարեւոր են։ Մեր կազմը շատ լավ է աշխատում այստեղ»,- ասել է Էմերին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում անցկացրած առաջին ընկերական խաղում «Արսենալը» 3։0 հաշվով հաղթել է ամերիկյան «Կոլորադո Ռեփիդսին»։ Մխիթարյանն այդ խաղին մնաց պահեստայիններին նստարանին։ «Բավարիայի» հետ  հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում