15:41  ,  16 հուլիսի, 2019

Զիդանը Մադրիդից վերադարձել է Կանադա եւ միացել «Ռեալի» հավաքին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդի Զիդանը վերադարձել է Կանադա եւ միացել Արքայական թիմի մարզումային հավաքին, հաղորդում է Marca-ն։

Ֆրանսիացի մասնագետը ստիպված էր եղել լքել թիմը եւ Մոնրեալից մեկնել Մադրիդ ավագ եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար։  55-ամյա Ֆարիդ Զիդանը մահացել է քաղցկեղի հետեւանքով։

Զիդանի բացակայությամբ նրա պարտականությունները կատարել է երկրորդ մարզիչ Դեւիդ Բետոնին։

ԱՄՆ-ում «Ռեալն» ընկերական հանդիպումներ կանցկացնի Մյունխենի «Բավարիայի», Լոնդոնի «Արսենալի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում