15:21  ,  16 հուլիսի, 2019

«Յուվենտուսի» ֆանատների հրազենն ու «օդ-երկիր» հրթիռը (ֆոտո)

Իտալիայի իրավապահ մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում, Թուրինի «Յուվենտուսի» ֆանատների խմբավորմանը պատկանող տարածքում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակի հրազեն եւ մեկ «օդ-երկիր» հրթիռ, հաղորդում է allfootballapp-ը։

Խմբավորման տարածքում հայտնաբերվել է նաեւ նեոֆաշիստական վահանակներ։ Ձերբակալվել է երեք մարդ։ Նրանց թվում է նաեւ սահմանապահ ծառայության նախկին աշխատակից Ֆաբիո Դել Բերջոլոն, որը մասնակցել է Սենատի ընտրություններին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում