12:12  ,  16 հուլիսի, 2019

Կարեն Խաչանով․ «Ռեալի» երկրպագու եմ

Ռուսաստանի առաջին ռակետ, աշխարհի 8-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մադրիդի «Ռեալի» երկրպագու է։

«Ֆուտբոլում «Ռեալին» եմ երկրպագում դեռ 2000-ականներից, երբ Արքայական ակումբում էին խաղում Զիդանը, Ռաուլը, Բեքհեմը։ Բասկետբոլում երկրպագում եմ Լեբրոն Ջեյմսին։

Ռուսաստանում ավելի շատ «Սպարտակի» երկրպագու եմ։ Մանկությանս տարիներին մարզվել են «Սպարտակի» թենիսի դպրոցում։ Ռուսական ֆուտբոլ չեմ հետեւում, երբեմն դիտում եմ «Սպարտակի» խաղերը»,- Խաչանովի խոսքը մեջբերում է РБК-ն։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Խաչանովը կարիերայում առաջին անգամ համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրացավ 8-րդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում