11:36  ,  16 հուլիսի, 2019

Ֆորմուլա-1․Փիթ-ստոպի նոր ռեկորդ՝ 1,91 վայրկյան

Ֆորմուլա-1-ի Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակի ժամանակ գրանցվել է փիթ-ստոպի նոր ռեկորդ։ «Ռեդ Բուլի» մեխանիկները 12-րդ շրջանում Պյեր Գասլիի բոլիդը սպասարկել է 1,91 վայրկյանում։

Նախորդ ռեկորդը պատկանում էր «Ուիլյամսին» եւ սահմանվել էր 2016թ․ Եվրոպայի Մեծ մրցանակի ժամանակ՝ 1,92 վայրկյան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում