10:50  ,  16 հուլիսի, 2019

«Տոտենհեմը» 60 միլիոն եվրո է առաջարկել Գարեթ Բեյլին

Լոնդոնի «Տոտենհեմը» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի համար Մադրիդի «Ռեալին» առաջարկել է 60 միլիոն եվրո, հաղորդում է իսպանական Marca-ն։

29-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմում» հանդես է եկել 2007-2013 թվականներին։ 2007-ին Բեյլը 5 միլիոն ֆունտ ստերլինգով էր տեղափոխվել Լոնդոն «Սաութհեմփթոնին», իսկ 2013-ին «Ռեալը» նրա համար վճարեց 100 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Բեյլը «Ռեալում» մասնակցել է 42 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ 

Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում