09:07  ,  16 հուլիսի, 2019

«Արսենալը» կփորձի ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի հարձակվողին

Լոնդոնի «Արսենալը» կփորձի ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի եւ բրազիլական «Գրեմիոյի» հարձակվող Էվերտոն Սոուզա Սոարեսին, հաղորդում է Globo Esporte-ն։ Անգլիական ակումբը մոտ է տրանսֆերն իրականացնելուն 28 միլիոն եվրոյով։ «Գրեմիոն» կարող է ստանալ նաեւ 12 միլիոն եվրոյի բոնուսի հնարավորություն։

Նշվում է, որ «Արսենալի» բժշկական շտաբի ներկայացուցիչը մեկնել է Բրազիլիա՝ ստուգելու 23-ամյա ֆուտբոլիստի առողջական վիճակը։

Էվերտոնը Բրազիլիայի հավաքականի կազմում նվաճեց Ամերիկայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում