01:33  ,  16 հուլիսի, 2019

Անգլիայի հավաքականի խաղացողը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Էվերտոն»

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի խաղացող Ֆաբիան Դելֆը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց Լիվերպուլի «Էվերտոն»։ 29-ամյա կիսապաշտպանը կնքել է երեք տարվա պայմանագիր, հաղորդում է «Էվերտոնի» մամուլի ծառայությունը։ Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի արժեքը 10 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Ֆաբիան Դելֆը «Մանչեսթեր Սիթիում» էր խաղում 2015 թվականից եւ անցկացրել է 89 հանդիպում։ Այս ընթացքում նա մանչեսթերյան ակումբի հետ դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, Անգլիայի լիգայի եռակի գավաթակիր, Անգլիայի գավաթակիր։

Անգլիայի անցած առաջնությունում «Էվերտոնը» գրավել է 8-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում