09:41  ,  16 հուլիսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Բանանց» - «Չուկարիչկի»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Բանանցը» հուլիսի 16-ին կընդունի սերբական «Չուկարիչկիին»։

Բուքմեյքերները կանխատեսում են հյուրերի հաղթանակը։ Բելգրադյան ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․75 գործակցով։ «Բանանցի» հաղթանակի գործակիցը 4․25 է, ոչ ոքին՝ 3․40։

«Բանանց» - «Չուկարիչկի» հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։

Անցած շաբաթ Բելգրադում տեղի ունեցած առաջին խաղում «Բանանցը» պարտվել էր 0։3 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով