Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան խաղում Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Բանանցը» հուլիսի 16-ին կընդունի սերբական «Չուկարիչկիին»։
Բուքմեյքերները կանխատեսում են հյուրերի հաղթանակը։ Բելգրադյան ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․75 գործակցով։ «Բանանցի» հաղթանակի գործակիցը 4․25 է, ոչ ոքին՝ 3․40։
«Բանանց» - «Չուկարիչկի» հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։
Անցած շաբաթ Բելգրադում տեղի ունեցած առաջին խաղում «Բանանցը» պարտվել էր 0։3 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում