00:44  ,  16 հուլիսի, 2019

Դե Յոնգը «Բարսելոնայում» վերցրել է Ալենյայի համարը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նորեկ Ֆրենկի Դե Յոնգը կատալոնական թիմում հանդես կգա 21 համարի խաղաշապիկով։ Այս համարով նախկինում խաղում էր Կարլես Ալենյանը, որը ստացել է 19 համարը։

Ամստերդամի «Այաքսի» խաղացողի հետ պայմանագիրը կատալոնական ակումբը կնքել էր դեռ հունվարին, սակայն մրցաշրջանի երկրորդ հատվածը եւս Դե Յոնգն անցկացրեց «Այաքսում»։

22-ամյա ֆուտբոլիստի համար «Բարսելոնա» վճարել է 75 միլիոն եվրո: Այդ գումարը կարող է ավելանալ եւս 11 միլիոնով, եթե ֆուտբոլիստը ցուցադրի արդյունավետ խաղ եւ մրցանակներ նվաճի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում