22:07  ,  15 հուլիսի, 2019

Զինեդին Զիդանի ավագ որդին տեղափոխվեց Պորտուգալիայի առաջնություն

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ավագ որդին երկու տարվա պայմանագիր է կնքել պորտուգալական «Ավեշի» հետ, որը Պորտուգալիայի անցած առաջնությունում գրավել է 14-րդ տեղը։

Ակումբը հույս է հայտնել, որ 24-ամյա կիսապաշտպան Էնցո Զիդանի օգնությամբ նոր մրցաշրջանում ավելի հաջող կխաղա։

Էնցո Զիդանը նախկինում հանդես է եկել «Ռեալի» երկրորդ թիմում, «Ալավեսում», «Լոզանում» եւ «Ռայո Մախադաոնդայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս