21:07  ,  15 հուլիսի, 2019

Ուկրաինացի Սերգեյ Լիտովչենկոյի շնորհանդեսը՝ Երեւանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչի պաշտոնում

Երեւանի «Լոկոմոտիվը» գլխավոր մարզիչի պաշտոնում ներկայացրել է Սերգեյ Լիտովչենկոյին։

40-ամյա ուկրաինացի մասնագետը մարզել է Կիևի «Արսենալը» և կարողացել է «Արսենալին» Ուկրաինայի Առաջին խմբից դուրս բերել Բարձրագույն խումբ (2015-2018թթ.)։

Սերգեյ Լիտովչենկոյի նախորդ ակումբը եղել է Բելառուսի Բարձրագույն խումբը ներկայացնող «Դնեպրը»։

«Լոկոմոտիվում» Լիտովչենկոյին կօգնեն Վիտալի Ռոզգոն և Տիգրան Գսպեյանը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում