00:12  ,  16 հուլիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ մի առաջարկ չի ստացել Պոգբայի տրանսֆերի համար

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար որեւէ առաջարկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» չի ստացել, հաղորդում է ESPN-ը։

Պոգբան ու նրա գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էին, որ առաջ շարժվելու եւ ակումբը փոխելու ժամանակն է։ Ոչ պաշտոնական տվյալներով, Պոգբայի ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 150-200 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 36 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում