20:02  ,  15 հուլիսի, 2019

Հայաստան - Կոսովո՝ 40։97

Պորտուգալիայում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի Մ-20 հավաքականը C խմբում երրորդ անընդմեջ պարտությունն է կրել։ Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը 40։97 հաշվով պարտվել է Կոսովոյի բասկետբոլիստներին։

Առաջին խաղում Հայաստանի թիմը 26:149 հաշվով պարտվել էր Շվեդիայի հավաքականին, երկրորդ խաղում՝ 46։98 հաշվով վրացիներին։

Հուլիսի 16-ին Հայաստանի թիմի մրցակիցը կլինի Էստոնիայի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում