21:38  +04,  15 հուլիսի, 2019

Չարենցավանում և Էջմիածնում կբացվեն նորակառույց մարզադպրոցներ

Այս տարի Չարենցավանում և Էջմիածնում շահագործման կհանձնվեն նոր կառուցված մեկական մարզադպրոց։ Երկու մարզադպրոցներում էլ ստեղծված են բոլոր պայմանները ոչ միայն բարձր մակարդակի մարզումներ անցկացնելու, այլ նաև հանրապետական նշանակության մարզական միջոցառումներ կազմակերպելու համար։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը։

Կառավարությունը նաեւ գումար է հատկացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 3 մարզադպրոցների («Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց», «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց») վերակառուցման/հիմնանորոգման, թվով 10 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների կառուցման, թվով 40 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար։

Ընթացքի մեջ են Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցի կառուցման նախագծի շուրջ աշխատանքները, որոնց վերջնական արդյունքները կլինեն այս ամիս։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ