19:36  ,  15 հուլիսի, 2019

«Յուվենտուսը» ներկայացրեց Աարոն Ռեմզիին (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» ներկայացրեց ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզիին։

28-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուս» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ ավարտվել էր հունիսին։

«Շատ ուրախ եմ հայտնվել «Յուվենտուսում»։ Երբ իմացա, որ «Յուվենտուսը» հետաքրքրվում է իմ ծառայություններով, մտածեցի, որ երազ է, բայց միեւնույն ժամանակ սա մեծ մարտահրավեր է։

Ինձ լավ ընդունեցին թիմում։ Զրուցել եմ Սարիի հետ։ Հույս ունեմ, որ կկարողանամ օգնել թիմին եւ հասնել հաջողությունների»,- ասել է Ռեմզին։

Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը «Արսենալում» էր խաղում 2008 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում