18:42  ,  15 հուլիսի, 2019

Սիմոնա Հալեպը կարժանանա բարձրագույն պետական պարգեւի

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը նվաճած Սիմոնա Հալեպը կպարգեւատրվի Ռումինիայի բարձրագույն պետական պարգեւով, հաղորդում է ProSport-ը։

«Ռումինիայի նախագահը որոշել է Ուիմբլդոնում գերազանց մրցելույթի կապակցությամբ Սիմոնա Հալեպին պարգեւատրել երկրի բարձրագույն պարգեւով՝ Աստղի շքանշանով»,- նշվում է հաղորդագրությունում։

Այս պահին Բուխարեստում դիմավորում են Անգլիայից հայրենիք վերադարձած Սիմոնա Հալեպին, որը եզրափակիչում 6։2, 6։2 հաշվով հաղթել էր «Մեծ սաղավարտի» 23-ակի չեմպիոն, ամերիկացի Սերենա Ուիլյամսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով