16:33  ,  15 հուլիսի, 2019

«Գանձասար-Կապանը» պարտվեց Բուլղարիայում

Բուլղարիայում մարզումային հավաք անցկացնող «Գանձասար-Կապանն» առաջին ստուգողական խաղում մրցել է ռումինական «Դուներյա» ակումբի հետ։ Կապանյան թիմը պարտվել է 0։1 հաշվով՝ գոլ բաց թողնելով 62-րդ րոպեին։

«Գանձասար-Կապան»

Գևորգ Կասպարով (Գրիգոր Մելիքսեթյան, 45), Հակոբ Համբարձումյան (Դավիթ Տերտերյան, 45), Ալեքսանդր Հովհաննիսյան (Վարդան Արզոյան, 67), Վարդան Արզոյան (Գագիկ Մաղաքյան, 45), Վասպուրակ Մինասյան (Արման Հովհաննիսյան, 45), Համլետ Ասոյան (Արթուր Գրիգորյան, 45), Գևորգ Օհանյան (Աշոտ Ադամյան, 67), Աշոտ Ադամյան (Ուբեյմար, 45), Դավիթ Մինասյան (Շուլա, 45), Էմիլ Եղիազարյան (Գեղամ Թումբարյան, 45), Անդրանիկ Քոչարյան (փորձարկվող ֆուտբոլիստ, 45)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում