17:49  ,  15 հուլիսի, 2019

Գրիզման․ Մեսին կմնա լեգենդ իմ երեխաների, թոռների համար էլ

«Բարսելոնայի» նորեկ, աշխարհի չեմպիոն Անտուան Գրիզմանը ակնածանքով է խոսել կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին, փոխանցում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

«Ամեն ֆուտբոլիստ ձգտում է նմանվել Մեսիին։ Նրա հետ նույն թիմում խաղալը անհավանական երջանկության աղբյուր է։

Մեսին կմնա լեգենդ իմ երեխաների, թոռների համար էլ։ Նա ֆուտբոլային Լեբրոն Ջեյմսն է։

Պատրաստ եմ նույնիսկ բավարարվել գոլային փոխանցումներով, եթե Մեսին ու Լուիս Սուարեսը հերթ չտան»,- ասել է Գրիզմանը։

28-ամյա ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել Իսպանիայի չեմպիոնների հետ։ «Բարսելոնան» նրա համար Մադրիդի «Աթլետիկոյին» վճարել է 120 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում