16:05  ,  15 հուլիսի, 2019

Ալժիրի թիմի հաղթանակից հետո Ֆրանսիայում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ

Եգիպտոսում անցկացվող ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Ալժիրի հավաքականի հաղթանակից հետո մի քանի հարյուր հազար ալժիրցիները դուրս են եկել Փարիզի, Մարսելի եւ Լիոնի փողոցներ տոնելու հաղթանակը։ Որոշ տեղերում գրանցվել են զանգվածային անկարգություններ, հրկիզվել են մի քանի տասնյակ ավտոմեքենան, մոտ 300 կարգազանց ձերբակալվել է, հաղորդում է Le Parisien-ը։

Ֆրանսիայում ապրում է մոտ 5 միլիոն ալժիրցի։ Նրանց 90 տոկոսը ծնվել է արդեն Ֆրանսիայում։ Ալժիրը Ֆրանսիայի նախկին գաղութ է։

Հուլիսի 19-ին կայանալիք եզրափակիչում Ալժիրի հավաթականը Աֆրիկայի գավաթը կվիճարկի Սենեգալի հետ դիմակայությունում։ Սենեգելը եւս Ֆրանսիայի նախկին գաղութ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում