15:02  ,  15 հուլիսի, 2019

Կասիլյասը չի խաղա հաջորդ մրցաշրջանում, կզբաղեցնի պաշտոն «Պորտուում»

«Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը չի խաղա հաջորդ մրցաշրջանում։ Նա պաշտոն կստանա պորտուգալական ակումբում, հայտնում է «Պորտուի» մամուլի ծառայությունը։

«Կձգտեմ լինել լավ միջնորդ կազմի եւ ակումբի ղեկավարության միջեւ, կապահովեմ նրանց հարաբերությունները։

Երբ սրտի կաթված ստացա, ակումբի նախագահն ասաց, որ ցանկանում է ինձ տեսնել ակումբում նաեւ այլ դերում։ Նա ցանկանում է, որ ես օգնեմ թիմին եւ միշտ լինեմ ֆուտբոլիստների հետ»,- նշել է Կասիլյասը։

38-ամյա ֆուտբոլիստը կկատարի խորհրդականի եւ ակումբային դեսպանի պարտականություններ։ Նա մեկ տարվա պայմանագիր ունի «Պորտուի» հետ։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Կասիլյասը սրտի նոպա էր ունեցել եւ վիրահատվել էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում