14:14  ,  15 հուլիսի, 2019

«Բարսելոնան» փորձել է ձեռք բերել Դե Լիգտին, սակայն հրաժարվել է վճարել 70 միլիոն եվրո

«Բարսելոնան» փորձել է ձեռք բերել Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտին, սակայն հոլանդացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին հայտնել է, որ Թուրինի «Յուվենտուսն» առաջարկում է 70 միլիոն եվրո եւ կբանակցեն միայն դրանից բարձր առաջարկի դեպքում, հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Բարսելոնան» հրաժարվել է այդքան գումար վճարել 19-ամյա խաղացողի համար։ Նա կարիերան կշարունակի «Յուվենտուսում», որը Դե Լիգտի նոր տրանսֆերային գին կսահմանի 150 միլիոն եվրո։

Սպասվում է, որ արդեն հուլիսի 15-ին Դե Լիգտը կժամանի Թուրին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում