01:11  ,  15 հուլիսի, 2019

Աֆրիկայի Գավաթ․ Եզրափակիչում՝ Սենեգալ - Ալժիր

Ալժիրի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Եգիպտոսում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչում ալժիրցիները 2։1 հաշվով հաղթեց Նիգերիայի թիմին։ Հաղթական գոլը ավելացված 5-րդ րոպեին խփեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը։

Եզրափակիչում Ալժիրի մրցակիցը կլինի Սենեգալի հավաքականը, որը պայքարից դուրս էր թողել Թունիսի թիմին։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին։

Աֆրիկայի Գավաթ, կիսաեզրափակիչ

Ալժիր - Նիգերիա՝ 2։1 (տեսանյութ)

Վիլիամ Տրոստ-Էկոնգ, 40, Ռիյադ Մահրեզ, 90+5 - Օդիոն Իգալո, 72, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում