22:14  ,  14 հուլիսի, 2019

Ուիմբլդոնի պատմության ամենաերկար եզրափակիչում Ջոկովիչը հաղթեց Ֆեդերերին

Աշխարհի առաջին ռակետ, 32-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը 5-րդ անգամ նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի չեմպիոնի կոչումը։ Եզրափակիչում Ջոկովիչը մրցեց աշխարհի երրորդ ռակետ, Ուիմբլդոնի 8-ակի չեմպիոն, 37-ամյա Ռոջեր Ֆեդերերի հետ եւ առավելության հասավ  7։6 (7։5), 1։6, 7։6 (7։4), 4։6, 13։12 (7։3) հաշվով։ 

Ուիմբլդոնի պատմության մեջ առաջին անգամ վճռական սեթում անհրաժեշտ եղավ թայ-բրեյք։ Նոր կանոնը ուժի մեջ էր մտել այս տարի։

Պայքարը տեւեց 4 ժամ 55 րոպե, ինչը տղամարդկանց մենախաղի եզրափակիչի տեւողության ռեկորդ է Ուիմբլդոնի պատմության մեջ։ 

Ջոկովիչը Ուիմբլդոնում հաղթել է նաեւ 2011, 2014, 2015, 2018 թվականներին եւ պաշտպանեց տիտղոսը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում