21:59  ,  14 հուլիսի, 2019

Riga FIDE Grand Prix․ Լեւոն Արոնյանը դուրս մնաց պայքարից

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ավարտեց պայքարը Riga FIDE Grand Prix-ի 1/8 եզրափակիչում։

Չինացի Յանջի Յուի հետ թայ-բրեյքի «արմագեդոն» պարտիայում հայ գրոսմայստերը խաղաց սպիտակներով եւ ոչ ոքի արդյունքի հետեւանքով քառորդ եզրափակիչ դուրս եկավ սեւ ֆիգուրներով հանդես եկած շախմատիստը։

Թայ-բրեյքում արագ շախմատի չորս պարտիաներում գրանցվեց ոչ ոքի, գրոսմայստերները նաեւ մեկական հաղթանակ տարան։ Երկու դասական պարտիաներում եւս գրանցվել էր ոչ ոքի։

Քառորդ եզրափակիչում Յանջի Յուի մրցակիցը մրցակիցը կլինի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում