20:40  ,  14 հուլիսի, 2019

Եվրո-2019․ Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց իսպանացիներին՝ 1։4

Հայաստանի եւ Իսպանիայի հավաքականների խաղով Երեւանում մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը։

Թիմերն ընդգրկված են A խմբում։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում 4։1 հաշվով առավելության հասան իսպանացիները։

A խմբի առաջին տուրի մյուս խաղում կմրցեն Իտալիայի եւ Պորտուգալիայի հավաքականները։ «Բանանց» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։

Հայաստանի Մ-19 թիմը երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնի հուլիսի 17-ին՝ «Հանրապետական» ստադիոնում մրցելով իտալացիների հետ։ Խաղը կմեկնարկի 21։00-ին։

Մ-19 Եվրո-2019, A խումբ, առաջին տուր

Հայաստան - Իսպանիա՝ 1։4

Արսեն Եղիազարյան, 51 - Ալեխանդրո Օրելիանա, 33, Խուան Գոնսալես, 58, Ալեխանդրո Մարկես, 64, Վիկտոր Մոլյեխո, 90+7

Եվրո-2019-ի ամբողջական խաղացանկը

Կիրակի, 14.07

Ա խումբ

Հայաստան - Իսպանիա՝ 1։4

Իտալիա - Պորտուգալիա, 21։00, «Բանանց» ստադիոն

Երկուշաբթի, 15.07

Բ խումբ

Նորվեգիա - Իռլանդիա, 18։45, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Չեխիա - Ֆրանսիա, 21։00, «Հանրապետական» ստադիոն

Չորեքշաբթի, 17.07

Ա խումբ

Պորտուգալիա - Իսպանիա, 18։45, «Բանանց» ստադիոն

Հայաստան - Իտալիա, 21։00, «Հանրապետական» ստադիոն

Հինգշաբթի, 18.07

Բ խումբ

Չեխիա - Նորվեգիա, 18։45, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Իռլանդիա - Ֆրանսիա, 21։00, «Բանանց» ստադիոն

Շաբաթ, 20.07

Ա խումբ

Պորտուգալիա - Հայաստան, 21։00, «Հանրապետական» ստադիոն

Իսպանիա - Իտալիա, 21։00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Կիրակի, 21.07

Բ խումբ                                                                

Ֆրանսիա - Նորվեգիա, 21։00, «Բանանց» ստադիոն

Իռլանդիա - Չեխիա, 21։00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Փլեյ-օֆֆ

Չորեքշաբթի, 24.07

Կիսաեզրափակիչ

18։00, «Բանանց» ստադիոն

21։00, «Հանրապետական» ստադիոն

Շաբաթ, 27.07

Եզրափակիչ

20։30, «Հանրապետական» ստադիոն

Ա խմբի հաղթողը կիսաեզրափակիչում կխաղա Բ խմբի 2-րդ թիմի, Բ խմբի հաղթողը՝ Ա խմբի 2-րդ թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում