18:49  ,  14 հուլիսի, 2019

Ֆորմուլա-1․ Լյուիս Հեմիլթոնն անգերազանցել էր հայրենիքում

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակը։ Երկրորդ տեղը եւս բաժին հասավ «Մերսեդեսին»։ Ֆինլանդիայի ներկայացուցիչ Վալտերի Բոտասը երկրորդ հասավ վերջնագիծ։

Ընդհանուր հաշվարկում Հեմիլթոնը եւս առաջինն է՝ 197 միավոր։ Վալտերի Բոտասը 166 միավորով երկրորդն է։

Ֆորմուլա-1, Մեծ Բրիտանիա

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)

2. Վալտերի Բոտաս («Մերսեդես»)

3. Շառլ Լեկլեր («Ֆերարի»)

4. Պյեր Գասլի («Ռեդ Բուլ»)

5. Մաք Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)

6. Կարլոս Սայնս («Մաքլարեն»)

7. Դանիել Ռիկարդո («Ռենո»)

8. Կիմի Ռայկոնեն («Ալֆա Ռոմեո»)

9. Դանիիլ Կվյատ («Տորո Ռոսո»)

10. Նիկո Հյուլկենբերգ («Ռենո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում