Երեւանում մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների հավաքականների առաջնության եզրափակիչ մրցաշարը։ Բացման խաղում Հայաստանի թիմը կմրցի իսպանացիների հետ։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի 18։45-ին։
ՀՖՖ-ն նաեւ հայտարարություն է տարածել կապված խաղի տոմսերի հետ․
«Հայաստան-Իսպանիա խաղի տոմսերի առնչությամբ ցանկանում ենք նշել հետևյալը: Այս ժամի դրությամբ առկա են Հայաստան-Իսպանիա խաղի՝ 200 դրամ արժողությամբ տոմսեր Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի հարավային և հյուսիսային տրիբունաներում, ուստի հրավիրում ենք ֆուտբոլասերներին մարզադաշտ: Բարձրացված հարցերի մասին հարկ ենք համարում նշել նաև, որ.
1. ՀՖՖ-ն այսօրվա խաղի տոմսերի վաճառքի մասին հայտնել է դեռևս երկու շաբաթ առաջ, այդ մասով հիշեցումը արել է պարբերաբար և տարբեր հարթակներով
2. Հայաստանի հավաքականների խաղերի տոմսերի տնօրինման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՖՖ-ին, ինչը թույլ է տալիս կազմակերպել դրանց վաճառքը, անվճար տրամադրումը և այլն
3. Մ-19 տարեկանների առաջանության տոմսեր ՀՖՖ-ն անվճար տրամադրել է նման խնդրանքով մեզ դիմած ՀԿ-ների, նախաձեռնությունների, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչների և այլն:
ՀՖՖ-ն ևս մեկ անգամ կոչ է անում երկրպագուներին լինել ակտիվ ու գալ մարզադաշտեր՝ երկրպագելու մեր հավաքականի տղաներին»,- նշվում է ՀՖՖ-ի հայտարարությունում:
Եվրո-2019-ի ամբողջական խաղացանկը
Կիրակի, 14.07
Ա խումբ
Հայաստան - Իսպանիա, 18։45, «Հանրապետական» ստադիոն
Իտալիա - Պորտուգալիա, 21։00, «Բանանց» ստադիոն
Երկուշաբթի, 15.07
Բ խումբ
Նորվեգիա - Իռլանդիա, 18։45, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Չեխիա - Ֆրանսիա, 21։00, «Հանրապետական» ստադիոն
Չորեքշաբթի, 17.07
Ա խումբ
Պորտուգալիա - Իսպանիա, 18։45, «Բանանց» ստադիոն
Հայաստան - Իտալիա, 21։00, «Հանրապետական» ստադիոն
Հինգշաբթի, 18.07
Բ խումբ
Չեխիա - Նորվեգիա, 18։45, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Իռլանդիա - Ֆրանսիա, 21։00, «Բանանց» ստադիոն
Շաբաթ, 20.07
Ա խումբ
Պորտուգալիա - Հայաստան, 21։00, «Հանրապետական» ստադիոն
Իսպանիա - Իտալիա, 21։00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Կիրակի, 21.07
Բ խումբ
Ֆրանսիա - Նորվեգիա, 21։00, «Բանանց» ստադիոն
Իռլանդիա - Չեխիա, 21։00, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Փլեյ-օֆֆ
Չորեքշաբթի, 24.07
Կիսաեզրափակիչ
18։00, «Բանանց» ստադիոն
21։00, «Հանրապետական» ստադիոն
Շաբաթ, 27.07
Եզրափակիչ
20։30, «Հանրապետական» ստադիոն
Ա խմբի հաղթողը կիսաեզրափակիչում կխաղա Բ խմբի 2-րդ թիմի, Բ խմբի հաղթողը՝ Ա խմբի 2-րդ թիմի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում