15:27  +04,  14 հուլիսի, 2019

Մոուրինյո․ Այո, ֆուտբոլային քաղց ունեմ եւ ցանկանում եմ վերադառնալ

«Պորտուի», «Չելսիի», «Ինտերի», «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ ֆուտբոլ վերադառնալու մեծ ցանկություն ունի, սակայն չունի ցանկալի առաջարկ։

«Ի՞նչ խոսեմ ֆուտբոլի մասին։ Հիմա ես չունեմ ֆուտբոլ։ Այո, ֆուտբոլային քաղց ունեմ եւ ցանկանում եմ վերադառնալ, սակայն չունեմ համապատասխան առաջարկ, հարմար նախագիծ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Մոուրինյոն աշխատանք չունի 2018թ․ դեկտեմբերից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: