11:20  ,  14 հուլիսի, 2019

Հայաստան - Վրաստան՝ 46։98

Պորտուգալիայում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի Մ-20 հավաքականը երկրորդ խաղում մրցել է Վրաստանի Մ-20 թիմի հետ եւ պարտություն կրել 46։98 հաշվով։

Առաջին խաղում Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը 26:149 հաշվով պարտվել էր Շվեդիայի հավաքականին։

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալիս C խմբում, որտեղ ընդգրկված են նաեւ Կոսովոն, Էստոնիան և Հոլանդիան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում