00:42  ,  14 հուլիսի, 2019

Գրիզմանը ժամանեց «Բարսելոնա»․ Նպատակը ամեն ինչ նվաճելն է

Աշխարհի չեմպիոն Ֆրանիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ժամանել է «Բարսելոնա» եւ պատմել նպատակների մասին։

«Ես շատ երջանիկ եմ եւ պատրաստ եմ մարզվել նոր թիմիս հետ։ Այստեղ ունեմ նոր խնդիրներ եւ նպատակներ։ Հույս ունեմ, որ ամեն ինչ հրաշալի կստացվի։ Նպատակը ամեն ինչ նվաճելն է՝ Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի, Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումները»,- ասել է Գրիզմանը կատալոնական ակումբ ժամանելուց հետո։

Գրիզմանը կկնքի հինգ տարվա պայմանագիր։ Հուլիսի 14-ին տեղի կունենա նրա շնորհանդեսը։

«Բարսելոնան» Մադրիդի «Աթլետիկոյին» Գրիզմանի համար վճարել է 120 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում