23:40  ,  13 հուլիսի, 2019

Ալեքսանդր Կարապետյան․ 11 մետրանոց կար, ափսոս՝ Ռուսաստանում VAR չկա

11 մետրանոց կար, ափսոս՝ Ռուսաստանում VAR չկա, ասել է Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Մոսկվայի «Սպարտակի» հետ հանդիպումից հետո։ Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում «Սոչին» Մոսկվայում պարտվել է 0։1 հաշվով։ Կարապետյանը նորամուտը նշեց Ռուսաստանի առաջնությունում։

«Իհարկե, ցանկանում էինք գոլ խփել, բայց պետք չէ մոռանալ, որ «Սպարտակի» հետ էինք խաղում։

Հավաքների ժամանակ մեծ աշխատանք ենք կատարել, թիմում գերազանց մթնոլորտ է։ Տոչիլինը մեզ գովեց, ափսոս՝ գոնե մեկ միավոր չվաստակեցինք։ Մենք կարգապահ եւ լավ ցույց տվեցինք։ Արժանի էինք հենց մեկ գոլի։ 11 մետրանոց կար, բայց մրցավարներն էլ են սխալվում, ափսոս՝ Ռուսաստանում VAR չկա»,- Ալեքսանդր Կարապետյանի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Հանդիպման միակ գոլը ավելացված ժամանակում խփել է «Սպարտակի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ժիգոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում