22:04  ,  13 հուլիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական հանդիպում է անցկացրել Ավստրալիայի Պերտ քաղաքում։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը մրցել է «Պերտ Գլորիի» հետ եւ առավելության է հասել 2։0 հաշվով։

Գոլերը խփել են Մարկուս Ռեշֆորդն (60-րդ րոպեին) ու Ջեյմս Գարները (85-րդ րոպեին)։

Հուլիսի 17-ին մանչեսթերյան թիմը Պերտում կմրցի անգլիական «Լիդս Յունայթեդի» հետ։ Հուլիսի 20-ին Սինգապուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի Միլանի «Ինտերը», հուլիսի 25-ին Շանհայում՝ Լոնդոնի «Տոտենհեմը»։ Այդ հանդիպումից հետո մանչեսթերյան թիմը կվերադառնա Անգլիա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում