Լոնդոնի «Չելսին» առաջին հաղթանակը տարավ նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ։ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցած ընկերական խաղում անգլիական թիմը 4։0 հաշվով հաղթեց իռլանդական «Սենտ-Պատրիկսին»։
Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, աչքի ընկան նաեւ կիսապաշտպան Մեյսոն Մաունտը եւ պաշտպան Էմերսոն Պալմիերին։
41-ամյա Լեմպարդի նորամուտի խաղում «Չելսին» 1։1 հաշվով էր խաղացել չեխական «Բոհեմիանսի» հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում