22:20  ,  13 հուլիսի, 2019

Քաղցկեղից մահացել է Զիդանի ավագ եղբայրը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի մարզումային հավաքը լքել է ավագ եղբոր մահվան պատճառով, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։ 55-ամյա Ֆարիդ Զիդանը մահացել է քաղցկեղի հետեւանքով։

«Ռեալի» ֆուտբոլիստները Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացրած հերթական մարզումից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Զիդանի եղբոր հիշատակը (լուսանկարում

Զիդանին փոխարինում է երկրորդ մարզիչ Դեւիդ Բետոնին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում