20:19  ,  13 հուլիսի, 2019

Riga FIDE Grand Prix․ Լեւոն Արոնյանը պայքարը կշարունակի թայ-բրեյքում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Riga FIDE Grand Prix-ի 1/8 եզրափակիչի երկրորդ դասական պարտիայում։ Մրցակիցը չինացի Յանջի Յուն է։ Արոնյանը մրցեց սեւ ֆիգուրներով եւ 25-րդ քայլից հետո համաձայնեց ոչ ոքի արդյունքի։ Ոչ ոքի էր ավարտվել նաեւ առաջին դասական պարտիան։

Հուլիսի 14-ին կայանալիք թայ-բրեյքում գրոսմայստերները արագ շախմատի պարտիաներում կվիճարկեն քառորդ եզրափակիչի ուղեգիրը։

Արդեն քառորդ եզրափակիչ է դուրս եկել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը 1,5։0,5 հաշվով հաղթել է չեխ Դավիդ Նավարային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում