19:03  +04,  13 հուլիսի, 2019

Սերենա Ուիլյամս․ Սիմոնա Հալեպը խելագարի նման խաղաց

Ուիմբլդոնի մրցաշարի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է պարտությունը Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում։ Աշխարհի նախկին առաջին ռակետը 2։6, 2։6 հաշվով 55 րոպեում պարտվել է աշխարհի նախկին առաջին ռակետ, ռումինացի Սիմոնա Հալեպին, որն առաջին անգամ նվաճեց Ուիմբլդոնի տիտղոսը։

«Սիմոնա Հալեպը խելագարի նման խաղաց։ Ես նման էի վախեցած գազանի։ Երբ այդպես են խաղում, մնում է միայն հարգանքով վերաբերվել եւ շնորհավորել»,- ասել է Սերենա Ուիլյամսը պարտությունից հետո։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղում 23 տիտղոս նվաճած Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնում հաղթել է 2002-2003, 2009-2010, 2012, 2015-2016 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ