18:40  ,  13 հուլիսի, 2019

Սիմոնա Հալեպը 55 րոպեում հաղթեց Սերենա Ուիլյամսին եւ առաջին անգամ նվաճեց Ուիմբլդոնի տիտղոսը

Ռումինացի Սիմոնա Հալեպն առաջին անգամ նվաճեց Ուիմբլդոնի չեմպիոնի կոչումը՝ կանանց մենախաղի եզրափակիչում 55 րոպեում առավելության հասնելով Ուիմբլդոնի 7-ակի չեմպիոն, ամերիկացի Սերենա Ուիլյամսի նկատմամբ՝ 6։2, 6։2։ 2018թ․ Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող Հալեպն առաջին անգամ խաղաց Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում