23:12  ,  13 հուլիսի, 2019

Գրիզմանը պարում է Մեսիի եւ Սուարեսի հետ, Նեյմարն արտասվում է (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխությանը Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա»։ Կատալոնական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 120 միլիոն եվրո։

Հայտնի է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը եւս ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ 27-ամյա ֆուտբոլիստի վերադարձը քիչ հավանական է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս