18:20  ,  13 հուլիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբայի համար պահանջում է 200 միլիոն եվրո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի համար պահանջում է 200 միլիոն եվրո, հաղորդում է Mirror-ը։

Նախկինում մանչեսթերյան ակումբը 26-ամյա խաղացողի տրանսֆերից ակնկալում էր 170 միլիոն եվրո, սակայն Պոգբայի գործակալ Մինո Ռայոլայի հայտարարությունը փոխել է ակումբի դիրքորոշումը։ Ռայոլան նշել էր, ու «Մանչեսթեր Յունայթեդում» գիտեն Պոգբայի մտադրության մասին եւ հորդորել էր չխանգարել նրա տրանսֆերին։

Պոգբային գնելու ցանկություն ունեն «Ռեալն» ու «Յուվենտուսը»։

Անգլիայի անցած առաջնության 35 խաղում Պոգբան  խփել է 13 գոլ, Չեմպիոնների լիգայի 9 խաղում՝ 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում